«Միլանի» պաշտպանը տեղափոխվեց Պրեմիեր Լիգա

«Բորնմութը» վարձակալական հիմունքներով պայմանագիր է կնքել «Միլանի» պաշտպան Ալեքս Խիմենեսի հետ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

20-ամյա իսպանացին 2024/25 մրցաշրջանում «Միլանի» հիմնական և երիտասարդական թիմերի կազմում անցկացրած 46 խաղերում խփել է 4 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։