«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել «Անտվերպենի» հետ դարպասապահ Սեննե Լամմենսի տրանսֆերի վերաբերյալ։
Ըստ The Athletic-ի՝ տրանսֆերի գումարը կկազմի 21 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ։
23-ամյա բելգիացու հետ պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2030 թվականը:
Ֆուտբոլիստը առաջիկայում կթռչի Մանչեսթեր՝ տրանսֆերն ավարտին հասցնելու համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է պայմանագիր կնքել «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի հետ։