«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կոբբի Մայնուն խնդրել է ակումբին վարձակալությամբ հեռանալ։ Ֆուտբոլիստը ցանկանում է ընդգրկվել Անգլիայի հավաքականում 2026 թվականի Աշխարհի առաջնության համար և հասկանում է, թե որքան կարևոր է իր համար խաղաժամանակ ստանալ գալիք մրցաշրջանում։
Սակայն «Կարմիր սատանաները» չեն բաց թողնի Մայնուին։ Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Մանչեսթեր Յունայթեդը» Մայնուին տեղեկացրել է, որ նա որևէ հնարավորություն չունի տեղափոխվելու այլ թիմ մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։
Այսպիսով, 22-ամյա կիսապաշտպանը 2025/2026 մրցաշրջանը կանցկացնի «Օլդ Թրաֆորդում»։ Եվրոպայի առաջատար լիգաներում ամառային տրանսֆերային պատուհանը փակվում է երկուշաբթի երեկոյան։