«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ «Կարմիր սատանաները» նաև աշխատում են «Անտվերպենից» Սեննե Լամմենսին ձեռք բերելու ուղղությամբ, որի տրանսֆերը գնահատվում է մոտ 20 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Եթե այդ գործարքը չկայանա, «Մանչեսթեր Յունայթեդը» կընտրի Մարտինեսին, որին «Ասթոն Վիլան» գնահատում է 40 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս քննարկում է, թե արդյոք 23-ամյա Լամմենսը կարող է ստանձնել ակումբի հիմնական դարպասապահի կարգավիճակը, թե՞ ընտրությունը պետք է կատարվի փորձառու 32-ամյա Մարտինեսի օգտին, որը Արգենտինայի հավաքականի կազմում նվաճել է 2022 թվականի Աշխարհի գավաթը։