«Լիվերպուլը» համաձայնության է եկել «Քրիստալ Փելասի» հետ պաշտպան Մարկ Գեհիի տրանսֆերի վերաբերյալ։ Ինչպես սոցիալական ցանցերում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Մերսիսայդցիները» 25-ամյա ֆուտբոլիստի համար կվճարեն ավելի քան 35 միլիոն ֆունտ (40.5 միլիոն եվրո)։
Պայմանագրում նաև կներառվի կետ, որի համաձայն «Քրիստալ Փելասը» կստանա Գեհիի հաջորդ տրանսֆերի գումարի 10%-ը։ Նշվում է, որ Մարկ Գեհին մեկ ամիս առաջ համաձայնության է եկել «Լիվերպուլի» հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։
Այժմ գործարքը կնքված է։ Մնում է սպասել պաշտոնական հայտարարությանը։ «Լիվերպուլը» գլխավորում է Պրեմիեր լիգան՝ երեք տուրում վաստակելով ինը միավոր։