«Լիվերպուլի» հարձակվողական կիսապաշտպան Հարվի Էլիոթը կհեռանա «Մերսիսայդներից»։ Ֆուտբոլիստը վարձավճարով կտեղափոխվի «Ասթոն Վիլա»։ Այս մասին հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբները համաձայնության են եկել տրանսֆերի պայմանների շուրջ։ Էլիոթը կտեղափոխվի վարձավճարով՝ 35 միլիոն եվրոյի դիմաց պարտադիր գնման հնարավորությամբ։ Անգլիացին շուտով բուժզննում կանցնի «Ասթոն Վիլայում»։
Անցյալ մրցաշրջանում Էլիոթը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 28 խաղ, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։