«Ռոման» հայտարարել է «Լիվերպուլի» պաշտպանին ձեռք բերելու մասին

«Ռոմայի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Լիվերպուլի» ձախ պաշտպան Կոնստանտինոս Ցիմիկասի վարձակալության մասին։

Նշվում է, որ պայմանագիրը ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը և չի ներառում գնման հնարավորություն։

Ցիմիկասը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2020 թվականից։ Անցյալ մրցաշրջանում ֆուտբոլիստը «մերսիսայդցիների» կազմում անցկացրած 29 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում։