Իսպանիայի Լա լիգայի 3-րդ տուրում «Բարսելոնան» Մադրիդում ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտեց «Ռայո Վալյեկանոյի» հետ խաղը։
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսում․ 40-րդ րոպեին Լամին Յամալը 11 մետրանոցից առաջ մղեց «բլաուգրանային»։ Սակայն 67-րդ րոպեին «Ռայոյի» Ֆրան Պերեսը վերականգնեց հավասարությունը։
Այս արդյունքից հետո «Բարսելոնան» 7 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Ռայո Վալյեկանոն» 4 միավորով 10-րդ տեղում է։