«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն վարձավճարով տեղափոխվում է «Ասթոն Վիլա», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը տվել է իր համաձայնությունը, և գործարքը պաշտոնապես կձևակերպվի մոտ օրերս։
Հիշեցնենք, որ Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2021 թվականի ամռանից։ Այդ ընթացքում անգլիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 83 հանդիպման, խփել է 12 գոլ և կատարել վեց գոլային փոխանցում։
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը: