«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղը (1-1):
«Մենք շատ սխալներ թույլ տվեցինք, կարող էինք շատ ավելի լավ խաղալ: «Ռայոն» ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց: Գոհ չեմ իմ թիմից:
Մենք պետք է ավելի լավ խաղանք: Ժոան Գարսիան ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց, հիանալի էր դիտել նրա սեյվերը», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հիշեցնենք, որ այս խաղից հետո «Բարսելոնան» 7 միավորով չորրորդ տեղում է մրցաշարային աղյուսակում, իսկ կատալոնացիները հաջորդ խաղը կանցկացնեն սեպտեմբերի 14-ին՝ «Վալենսիայի» դեմ: