Ջանլուիջի Դոննարումման միացել է անգլիական գրանդին

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման միացել է «Մանչեսթեր Սիթիին», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա իտալացու տրանսֆերի արժեքը կազմել է 39 միլիոն եվրո։

Դոննարումման հանդես է գալիս ՊՍԺ-ում 2021 թվականի հուլիսից։ Նրա պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

2024/25 մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղերում բաց է թողել 43 գոլ՝ 17 անգամ անառիկ պահելով դարպասը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։