Էրիկ տեն Հագը հեռացվեց «Բայերի» գլխավոր մարզչի պաշտոնից

Լևերկուզենի «Բայերի» մամուլի ծառայությունը հայտարարել է հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի հեռացման մասին գլխավոր մարզչի պաշտոնից։

Հիշեցնենք, որ Տեն Հագը գլխավորել էր «Բայերը» այս տարվա մայիսին։

2025/26 մրցաշրջանի Գերմանիայի առաջնության առաջին երկու տուրերում «Բայերը» վաստակել է ընդամենը մեկ միավոր։