Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարել է արգենտինացի կիսապաշտպան Ֆակունդո Բուոնանոտեի տրանսֆերի մասին։
20-ամյա ֆուտբոլիստը «կապույտներին» միացել է վարձավճարով՝ «Բրայթոնից», և կմնա թիմում մինչև մրցաշրջանի ավարտը։
Բուոնանոտեն պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հայրենիքի «Ռոսարիո Սենթրալում», որտեղ 2022 թվականի փետրվարին նշեց իր նորամուտը։ Ակումբի կազմում անցկացրել է 32 խաղ և խփել 4 գոլ, որից հետո 2023-ի հունվարին տեղափոխվել է «Բրայթոն»։ Անգլիական թիմում նրա հաշվին կա 50 խաղ և 5 գոլ։
2024/25 մրցաշրջանը կիսապաշտպանը վարձավճարով անցկացրել է «Լեսթերում»՝ 35 խաղում դառնալով 6 գոլի հեղինակ։