«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնին տեղափոխվում է «Բետիս», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանական ակումբը համաձայնության է եկել 22 միլիոն եվրոյի տրանսֆերի շուրջ, որից ևս 3 միլիոնը տրամադրվել է որպես բոնուս։ «Մանչեսթեր Յունայթեդը» նաև կստանա ֆուտբոլիստի հաջորդ վաճառքից 50 տոկոսը։
Ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում իսպանական թիմում անցկացրել է վարձավճարով։ Անտոնին անցկացրել է 26 հանդիպում, խփել 9 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։