Անտոնին նոր ակումբ ունի

Բրազիլացի վինգեր Անտոնին կշարունակի իր կարիերան «Բետիսում», այս մասին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է իր պաշտոնական կայքում։

Ֆուտբոլիստը լրիվ պայմանագիր է կնքել իսպանական ակումբի հետ՝ նախորդ մրցաշրջանի երկրորդ կեսին վարձակալության իրավունքով տեղափոխվելուց հետո։ Սևիլյան ակումբը խաղացողի համար կվճարի 22 միլիոն եվրո, իսկ ևս երեք միլիոնը կարող է ստացվել բոնուսների տեսքով։

«Մանչեսթեր Յունայթեդը» նաև պահպանել է խաղացողի հնարավոր հետագա վաճառքի գումարի 50%-ը։ Անտոնին տեղափոխվել է անգլիական ակումբ 2022 թվականի ամռանը և այդ ընթացքում հասցրել է խաղալ 96 խաղ՝ խփելով 12 գոլ։