36-ամյա հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որը նախորդ մրցաշրջանը անցկացրել էր «Ուդինեզեում», կարիերան կշարունակի իսպանական «Սևիլյայում»։ Տեղեկությունը հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ չիլիացի ֆուտբոլիստը կնքի մեկ տարվա պայմանագիր, իսկ բուժզննումը նախատեսված է անցկացնել այսօր՝ սեպտեմբերի 1-ին։
Անցյալ մրցաշրջանում Սանչեսը մասնակցել է 14 հանդիպման, սակայն գոլի հեղինակ չի դարձել։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 1,5 միլիոն եվրո։
Կարիերայի ընթացքում Սանչեսը Եվրոպայում հանդես է եկել նաև «Ուդինեզե», «Արսենալ», «Բարսելոնա», «Մանչեսթեր Յունայթեդ» և «Մարսել» ակումբներում։