«Մարսելի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն վերադառնում է իտալական Ա Սերիա։
Ինչպես հայտնում է ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Միլանը» համաձայնության է եկել «Մարսելի» հետ 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ։ Գործարքի արժեքը կազմում է 10 միլիոն եվրո։ Կիսապաշտպանի պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2029 թվականը։
Ադրիեն Ռաբիոն «Մարսելում» հանդես է գալիս նախորդ տարվա սեպտեմբերից։ Մինչև Իտալիա վերադառնալը ֆրանսիացին հինգ տարի անցկացրել է «Յուվենտուսում»։