Խաբի Ալոնսոն ամփոփել է «Մալյորկայի» դեմ հանդիպումը

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ամփոփել է Լա Լիգայի 3-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ հանդիպումը (2-1)։

«Մենք խաղին լավագույնս չմուտք գործեցինք, բայց ավելի լավ գրոհեցինք, քան «Օսասունայի» դեմ խաղում և ավելի շատ պահեր ստեղծեցինք, հատկապես 20-րդ րոպեից սկսած։ Թիմի և խաղացողների վստահությունը մեծանում է, և սա կարևոր է ինձ համար։

Մենք ակնհայտորեն ավելի լավն ենք դարձել, քան մեկնարկում էինք։ Արդյունքները կարևոր են մեր աշխատանքի ճշգրտությունը և ընտրված ուղին հաստատելու համար։ 9-ից 9 միավորը լավ մեկնարկ է, և մենք ուրախ ենք», – Ալոնսոյի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝