Խաբի Ալոնսոն դժգոհ է․ հայտնի է պատճառը

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն դժգոհ է 2025/26 մրցաշրջանի սկզբում միջազգային խաղերի ընդմիջումից։

«Միջազգային խաղերի ընդմիջում՞։ Ես դա չեմ ուզում։ Ես նախընտրում եմ թիմս միասին պահել և շարունակել նրանց հետ աշխատել։ Մենք պետք է որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնենք միասին, քանի որ շատ բան ունենք աշխատելու և շատ բան շտկելու։

Սա մրցաշրջանի առաջին փուլի սկիզբն է, նախամրցաշրջանի գրեթե վերջին փուլը։ Մեզ ժամանակ և փորձ չի բավարարում, և մենք ուրախ ենք, որ այս փուլն անցնում ենք ինը միավորով», – Ալոնսոյի խոսքերը մեջբերում է AS-ը։

«Ռեալ Մադրիդը» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ երեք խաղում վաստակելով ինը միավոր։