Archivo VAR․ Ինչու՞ է չեղարկվել Արդա Գյուլերի երկրորդ գոլը «Մալյորկայի» դարպասին

Archivo VAR պորտալը վերլուծել է Լա Լիգայի 2025/26 մրցաշրջանի 3-րդ տուրի «Ռեալ» – «Մալյորկա» (2:1) հանդիպման ընթացքում Արդա Գյուլերի չեղարկված գոլի դրվագը։

Պորտալի գնահատմամբ՝ «Ռեալ Մադրիդ» – «Մալյորկա» խաղում VAR-ը ճիշտ է միջամտել։ Գոլի ժամանակ Գյուլերը գնդակին դիպչում է ձեռքով, առաջին հարվածից անմիջապես հետո, որը հետ մղվել էր Լեո Ռոմանի կողմից։ Չնայած դեպքը պատահական էր, այն համարվում է պատժելի՝ քանի որ ձեռքով խաղը կատարում է հենց գոլի հեղինակողը։

Նշենք, որ այդ հանդիպման ընթացքում թուրք կիսապաշտպանը նաև մեկ գոլ խփել էր և ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ։