«Սևիլիայի» կիսապաշտպան Ստանիս Իդումբոն տեղափոխվել է «Մոնակո», հայտնում է ֆրանսֆիական ակումբի մամուլի ծառայությունը։
20-ամյա բելգիացին պայմանագիր է կնքել մինչև 2030 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը գործարքը գնահատել է 10 միլիոն եվրո։
Իդումբոն «Գենտի» և «Այաքսի» սան է։ Նա «Սևիլիայի» կազմում անցկացրել է 18 խաղ, խփել 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։