«Ռեալ Մադրիդը» առաջատարն է Լա Լիգայում VAR-ի միջոցով չեղարկված գոլերի քանակով

Լա Լիգայի 3-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» 2-1 հաշվով հաղթեց «Մալյորկային»։

Մադրիդյան ակումբը հնարավորություն ուներ հաղթելու ավելի մեծ տարբերությամբ, սակայն մրցավարը չեղյալ հայտարարեց մադրիդյան թիմի երեք գոլը՝ տեսանյութի կրկնությունը դիտելուց հետո։

Լրագրող Պեդրո Մարտինի խոսքով՝ VAR համակարգի ներդրումից ի վեր Իսպանիայի առաջնությունում «Ռեալ Մադրիդից» արդեն 38 գոլ են չեղարկել։

Այս ցուցանիշով նրանք Լա Լիգան առաջին հորիզոնականում են։ «Վիլյառեալը» (20) և «Սևիլյան» (19) նույնպես լավագույն եռյակում են չեղյալ հայտարարված գոլերի քանակով, մինչդեռ «Բարսելոնան» ընդամենը 14 չեղյալ հայտարարված գոլ ունի։