Պլանները փոխվեցին․ Մարկ Գուին կարող է վերադառնալ «Չելսի»

19-ամյա հարձակվող Մարկ Գուին, ով օգոստոսին վարձավճարով տեղափոխվել էր «Սանդերլենդ», կարող է վերադառնալ Լոնդոնի «Չելսի»։ Այս մասին հայտնում է լրագրող Մեթ Լոուն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Չելսին» քննարկում է ֆուտբոլիստի հնարավոր վերադարձը՝ թիմի հարձակվող Լիամ Դելապի վնասվածքի պատճառով։ Լոնդոնցիները կարող են այս տարբերակին մոտենալ, եթե չկարողանան ձեռք բերել ոչ մի հարձակվողի մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։

Հիշեցնենք, որ «Չելսին» Գուին ձեռք է բերել «Բարսելոնայից» 2024 թվականին։ Թիմի կազմում նա մասնակցել է 16 հանդիպման և խփել վեց գոլ։ Այս ամառ իսպանացին վարձավճարով տեղափոխվել է «Սանդերլենդ»։