ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն խոսել է իր առողջական վիճակի մասին Լիգա 1-ի 3-րդ տուրի՝ «Թուլուզի» հետ խաղից (6-3) հետո։
«Ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է։ Վերջում ես մի փոքր անհարմարություն զգացի խաղադաշտից դուրս գալուց առաջ։ Կտեսնենք։ Ես կանցկացնեմ ՄՌՏ հետազոտություն, բայց չեմ կարծում, որ դա այդքան լուրջ է։
Դա նախազգուշական միջոց էր՞։ Կարծում եմ՝ այո։ Ես լավ գիտեմ իմ մկանները, կտեսնենք», – Դեմբելեի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Ուսման Դեմբելեն խաղադաշտ է մտել մեկնարկային կազմում և փոխարինվել է 70-րդ րոպեին։ Ֆրանսիացին դուբլ է ձևակերպել։