Նուսեար Մազրաուին կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Յուվենտուսը» պատրաստվում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Նուսեար Մազրաուիի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի տվյալներով՝ իտալական ակումբը մտադիր է վարձակալել 27-ամյա մարոկկացի ֆուտբոլիստին, ով ունի հոլանդական անձնագիր։

2024/25 մրցաշրջանում Մազրաուին բոլոր մրցաշարերում անցկացրած 57 խաղում կատարել է 3 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։