Հայտնի են «Միլանի» երկու հիմնական տրանսֆերային նպատակները

«Միլանը» պլանավորում է ևս մի քանի գործարքներ կնքել մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը։

Ինչպես հայտնում է լրագրող Մատեո Մորետտոյին՝ միլանյան թիմի երկու առաջնահերթ նպատակներն են նոր կենտրոնական պաշտպանի և «Մարսելի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոյի հետ պայմանագիր կնքելը։

Նշվում է, որ «Միլանը» կապի մեջ է Ռաբիոյի մոր հետ, որը նաև ֆուտբոլիստի գործակալն է։ Կողմերը քննարկում են հնարավոր համագործակցության պայմանները։

Հիշեցնենք, որ «Մարսելը» Ադրիեն Ռաբիոյին վաճառքի է հանել հանդերձարանում թիմակից Ջոնաթան Ռոուի հետ նրա կռվից հետո։ Ի դեպ, անգլիացին արդեն տեղափոխվել է «Բոլոնիա»։