Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությամբ՝ Սանտյագո Խիմենեսը պատրաստ է լքել «Միլանը» և բաց է «Ռոմա» տեղափոխության տարբերակի համար։
Խիմենեսը չի մերժում «Ջալորոսսիի» առաջարկը, իսկ բանակցություններում դիտարկվում է նաև փոխանակման սցենար՝ Արտյոմ Դովբիկի մասնակցությամբ։ Վերջինս արդեն համաձայնության է եկել «ռոսոներիների» հետ։
Ակումբների միջև շարունակվում են ակտիվ քննարկումները գործարքի պայմանների շուրջ։