Մարկ Բրայս․ «Ուգո Էկտիտիկեն արժանի չէ հավաքական հրավիրվելուն»

Կամերունի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Բրայսը պատասխանել է այն հարցին, թե արդյոք նա մտածել է «Լիվերպուլի» հարձակվող Ուգո Էկիտիկեին հավաքական հրավիրելու մասին: Էկիտիկեն ունի Ֆրանսիայի և Կամերունի քաղաքացիություն: Միևնույն ժամանակ, նա նախկինում ներկայացրել է ֆրանսիայ իհավաքականը երիտասարդական մակարդակում:

«Ես չեմ կապվել Էկիտիկեի հետ: Կբացատրեմ, թե ինչու: Նա ամեն ինչ արեց՝ փորձելով խաղալ Ֆրանսիայի կազմում, բայց դա չստացվեց: Եվ հիմա մենք՝ Կամերունը, պետք է լինենք նրա երկրորդ տարբերակը: Ես չեմ ուզում լինել ինչ-որ մեկի երկրորդ տարբերակը: Մենք ունենք լավ խաղացողներ, որոնք խաղում են հոգով: Ահա թե ինչ է ինձ պետք: Ինձ պետք չէ աստղ, որը կարծում է, որ կարող է ընտրել, թե որ երկրի համար խաղա: Նա լավ խաղացող է, դրանում կասկած չկա: Բայց այս իրավիճակում նա արժանի չէ այստեղ լինել», – ասել է Բրայսը, ինչպես մեջբերում է Africa Foot-ը:

Հիշեցնեմ, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ուգո Էկիտիկեն Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» տեղափոխվեց «Լիվերպուլ»: