«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին կարող է շարունակել իր կարիերան անգլիական մեկ այլ ակումբում, հայտնում է Gazetta Dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 30-ամյա շվեյցարացին հետաքրքրված է «Թոթենհեմով»։ Լոնդոնցիները գլխավորում են խաղացողի համար մրցավազքը՝ առաջ անցնելով «Միլանից» և «Քրիսթալ Փելասից»։
Մանուել Ականջին «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2022 թվականից։ Այդ ընթացքում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 136 հանդիպում, խփել 5 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։