«Ատլետիկոն» վատ է սկսել մրցաշրջանը, թիմը դեռ ոչ մի հաղթանակ չի տարել՝ մեկ անգամ պարտվելով և երկու անգամ ոչ-ոքի խաղալով։
Ակումբի սլովենացի դարպասապահ Յան Օբլակը խոսել է այս մասին։
«Մենք չկարողացանք կրկին հաղթել։ Ասելու շատ բան չկա։ Աղյուսակում երկու միավորը տհաճ է։ Այն, ինչ կատարվում է, մեր մեղքն է։ Մենք լավ չենք խաղում», – սլովենացի դարպասապահի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։
Իսպանիայի առաջնության հաջորդ փուլում «Ատլետիկոն» կխաղա «Վիլյառեալի» հետ։ Վերջին անգամ մադրիդյան ակումբը Իսպանիայի չեմպիոն է դարձել չորս տարի առաջ՝ 2021 թվականին։