Ջեյմի Վարդին կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

«Ֆեյենորդը» հետաքրքրված է «Լեսթերի» նախկին հարձակվող Ջեյմի Վարդիի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Algemeen Dagblad-ը։

Աղբյուրի համաձայն՝ չնայած «Ֆեյենորդը» աշխատում է Վարդիին ձեռք բերելու տարբերակի վրա, սակայն դրա հավանականությունը շատ մեծ չէ։ Ակումբին անհրաժեշտ են իրական ուժեղացումներ։

Մի քանի օր առաջ տեղեկություն հայտնվեց, որ 37-ամյա Վարդին պատրաստվում է պայմանագիր կնքել իտալական «Կրեմոնեզեի» հետ։