«Լիվերպուլի» հարձակվող Հարվի Էլիոթը կարող է շարունակել իր կարիերան Գերմանիայում, հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լայպցիգը» հետաքրքրված է 22-ամյա անգլիացով, որը Էլիոթին տեսնում է որպես «Թոթենհեմ» տեղափոխված Խավի Սիմոնսի փոխարինող։ Սակայն գերմանական ակումբը պատրաստ չէ վճարել «Լիվերպուլի» պահանջած գումարը։
2024/25 մրցաշրջանում Էլիոթը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման՝ խփելով 5 գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։