Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Ես ուրախ կլինեմ, երբ տրանսֆերային պատուհանը փակվի»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսի հնարավոր հեռանալը։

«Վստահ եմ, որ Ֆերմինը կմնա։ Նա շատ կարևոր է մեզ համար։ Նա գիտի իմ կարծիքը։ Ես ուրախ կլինեմ, երբ տրանսֆերային պատուհանը փակվի», – Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Այս մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի առաջնության մեկ խաղում՝ առանց գոլ խփելու։ Լոպեսի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։