Էմիլիանո Մարտինեսը կարող է միանալ մանչեսթերյան թիմին

«Մանչեսթեր Յունայթեդը» ևս մեկ փորձ է կատարել «Ասթոն Վիլայի» արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին ձեռք բերելու համար։

Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ «Անտվերպենի» բելգիացի դարպասապահ Սեմմե Լամմենսի տրանսֆերի շուրջ բանակցությունները դեռևս շարունակվում են, և գործարքը կարող է ձախողվել տրանսֆերային պատուհանի վերջին օրը։

Էմիլիանո Մարտինեսը «Ասթոն Վիլայում» հանդես է գալիս 2020 թվականից։