«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող է շարունակել իր կարիերան Թուրքիայում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Ֆեներբահչեն» ակտիվորեն աշխատում է նրա տրանսֆերի վրա։
Ավելի վաղ «Գալաթասարայը» փորձել է ձեռք բերել 32-ամյա բրազիլացուն, սակայն «Մանչեսթեր Սիթին» մերժել է 10 միլիոն եվրոյի առաջարկը։ Եթե Էդերսոնը հեռանա, անգլիական ակումբը նախատեսում է հրավիրել նոր դարպասապահի։ «Քաղաքայինների» համար առաջնահերթ նպատակ է համարվում ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման։
32-ամյա Էդերսոնի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրված են Էդերսոնով։