«Բարսելոնան» գրանցել է Վոյցեխ Շչեսնիին

«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին պաշտոնապես գրանցվել է Լա Լիգայում։

Կատալոնական ակումբը կարողացել է լեհ դարպասապահին գրանցել Իսպանիայի առաջնության խաղերի համար, այն բանից հետո, երբ Ինյակի Պենյան վարձավճարով տեղափոխվել է «Էլչե», հայտնում է AS-ը։

Այսպիսով, Վոյցեխ Շչեսնին կարող է լինել կատալոնացիների հայտացուցակում՝ Լա Լիգայի 3-րդ տուրի «Ռայո Վալեկանոյի» դեմ խաղի համար։