Արնե Սլոտը՝ «Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակի մասին

«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոտը իր մեկնաբանություններն է տվել Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արսենալի» նկատմամբ տարած բարդ հաղթանակից հետո (1-0):

«Եթե դուք հաղթեք «Արսենալին», որը շատ ուժեղ էր անցյալ մրցաշրջանում և զգալիորեն բարելավվել է, ապա դա շատ լավ է։ Մրցաշրջանի վերջում մենք կիմանանք, թե դա ինչ արժեք ունի։ Սոբոսլայը ցույց է տալիս, թե ինչ է «Լիվերպուլը»։ Որտեղ էլ որ նա խաղա՝ աջ եզրում, թե որպես 10 համարի հարձակվող, նա միշտ ամեն ինչ անում է։ Այսօր նա կրկին հիանալի էր», – ասել է Սլոտը Sky Sports-ին։

Երեք տուրից հետո «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատարն է՝ թիմը վաստակել է ինը միավոր։