Ուեյն Ռունի․ «Ամենավտանգավորն այն է, երբ մարզիչը մեղքը բարդում է ֆուտբոլիստների վրա»

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար ֆորվարդ Ուեյն Ռունին իր կարծիքն է հայտնել ակումբի ներկա իրավիճակի վերաբերյալ՝ անդրադառնալով Ռուբեն Ամորիմի խոսքերին, որոնք վերջինս ասել էր «Գրիմսբի Թաունի» հետ խաղից հետո։ Հանդիպումն ավարտվել էր 2:2 հաշվով, սակայն հետխաղյա 11-մետրանոցներում Անգլիայի չորրորդ դիվիզիոնի ներկայացուցիչը հաղթել էր 12:11 հաշվով։

«Այդ պարտությունը շատ հիասթափեցնող էր։ Ակնհայտ է, որ թիմում ինչ-որ բան այնպես չէ։ Երբ մարզիչը հրապարակայնորեն նման ձևով խոսում է խաղացողների մասին, դա վկայում է խնդիրների մասին։ Ճիշտ է, նման արդյունքներ երբեմն լինում են․ իմ ժամանակներում մեզ էլ դուրս էր թողել «Քրոուլին», բայց դա բացառություն էր։

Հիմա, կարծես թե, նման իրավիճակները դառնում են սովորական։ Եթե արդեն երեք խաղից հետո սկսում ես հարց տալ՝ «Ի՞նչ է կատարվում», դա շատ բան է ասում։ Ամենավտանգավորն այն է, երբ մարզիչը մեղքը բարդում է խաղացողների վրա։ Ես եղել եմ այդ հանդերձարաններում և գիտեմ՝ դա նշանակում է, որ ներսում ինչ-որ բան կոտրված է», — նշել է Ռունին ESPN-ին տված հարցազրույցում։