«Թոթենհեմի» մարզիչ Թոմաս Ֆրանկը պատասխանել է նոր կենտրոնական պաշտպանի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ հարցին։ «Թոթենհեմը» հետաքրքրված է մի շարք կենտրոնական պաշտպաններով, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթիի» Նաթան Ակեով և Մանուել Ականջիով։
«Այս պահին մենք այդ դիրքում ունենք երեք խաղացող՝ Վան դե Վենը, Ռոմերոն և Դանսոն։ Դեյվիսը նույնպես կարող է խաղալ այնտեղ, եթե անհրաժեշտ լինի։ Կա երիտասարդ Կոտան, որի հետ պայմանագիր կնքվեց այս ամռանը, Դրագուշինը կվերադառնա մի քանի ամսից։ Կարծում եմ՝ դա բավարար է։ Այս պահին մենք կարիք չունենք շտապ ամրապնդելու պաշտպանության կենտրոնը», – ասել է Ֆրանկը մամուլի ասուլիսում։
«Թոթենհեմը» այսօր տանը կընդունի «Բորնմութին» Պրեմիեր լիգայի երրորդ տուրում։