Ռոման Բերեզովսկին՝ ազգային հավաքականի մարզչական շտաբում չընդգրկվելու մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին չի լինելու Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբում։ Այս մասին հայտնի դարձավ օգոստոսի 28-ին, երբ ՀՖՖ-ն հրապարակեց շտաբի կազմը։

«Հատուկ մեկնաբանելու բան չկա։ Այո, ես չեմ լինելու նոր մարզչական շտաբում։ Կարող եմ միայն մաղթել, որ թիմը առաջիկա խաղերում ցուցադրի լավ ֆուտբոլ և հասնի հաջողության», – ասել է Բերեզովսկին։

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին Երևանում կմրցի Պորտուգալիայի, իսկ սեպտեմբերի 9-ին՝ Իռլանդիայի ընտրանու հետ։