«Չելսին» թույլ չի տա հարձակվող Նիկոլաս Ջեքսոնին տեղափոխվել «Բավարիա», հայտնում է The Athletic-ը։
Լոնդոնյան ակումբը մյունխենյան թիմին տեղեկացրել է, որ Լիամ Դելապի վնասվածքի պատճառով չի կարող վաճառել սենեգալցի խաղացողին։ Անգլիացին վնասվածք էր ստացել Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի «Ֆուլհեմի» դեմ խաղում (2-0)։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա Ջեքսոնն այսօր ժամանել է Մյունխեն՝ «Բավարիա» տեղափոխությունն ավարտին հասցնելու համար, սակայն «Չելսին» խնդրել է խաղացողին վերադառնալ Լոնդոն։
Նախկինում հաղորդվել էր, որ ակումբները համաձայնության են եկել 15 միլիոն եվրոյով վարձակալության շուրջ՝ 80 միլիոնով գնելու հնարավորությամբ։