«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնի տեղափոխությունը «Բավարիա» Մյունխեն մտել է համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ մեկ մրցաշրջանով վարձակալական պայմանագրերի ցանկում։ Այդ մասին է վկայում Transfermarkt պորտալի հրապարակած տեղեկատվությունը։
Հասանելի տվյալների համաձայն՝ Ջեքսոնը՝ 15 միլիոն եվրո գնով, ցուցակում զբաղեցնում է չորրորդ տեղը։ Ամբողջական լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.
Ալվարո Մորատա («Ատլետիկոյից»՝ «Յուվենտուս») – 20 միլիոն եվրո։
Ալվարո Մորատա («Չելսիից»՝ «Ատլետիկո») – 18 միլիոն։
Ջովանի Լո Չելսո («Բետիսից»՝ «Թոթենհեմ») – 16 միլիոն։
Նիկոլաս Ջեքսոն («Չելսիից»՝ «Բավարիա») – 15 միլիոն։
Դուվան Սապատա («Սամպդորիայից»՝ «Ատալանտա») – 14 միլիոն։
Խամես Ռոդրիգես («Ռեալ Մադրիդից»՝ «Բավարիա») – 13 միլիոն։
Կառլոս Տևես («Վեսթ Հեմից»՝ «Մանչեսթեր Յունայթեդ») – 12.7 միլիոն։
Ֆեդերիկո Կիեզա («Ֆիորենտինայից»՝ «Յուվենտուս») – 12.6 միլիոն։
Նիկոլա Բարելլա («Կալյարիից»՝ «Ինտեր») – 12 միլիոն։
Օդիոն Իգալո (Նոթինգհեմից՝ Լիոն) – 12 միլիոն։