«Նյուքասլը» պաշտոնապես հայտարարեց «Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլտեմադեի տրանսֆերի մասին։ Պայմանագրի մանրամասները չեն բացահայտվում։
Transfermarkt-ի տվյալներով՝ գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխությունը դարձել է ակումբի պատմության ամենաթանկարժեքը․ «Նյուքասլը» նրա համար վճարել է 85 միլիոն եվրո։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Ալեքսանդր Իսակին, ով 2022-ին «Ռեալ Սոսյեդադից» տեղափոխվել էր «կաչաղակների» կազմում 70 միլիոն եվրոյով։
Վոլտեմադեն «Շտուտգարտում» էր հանդես գալիս 2024-ի հուլիսից․ գերմանական ակումբի կազմում նա 36 խաղում դարձել է 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։