Մոյզե Քինը երկարաձգել է պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ

Իտալացի հարձակվող Մոյզե Քինը երկարաձգել է իր պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

25-ամյա հարձակվողի հետ նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։

Մոյզե Քինը անցյալ մրցաշրջանում «Ֆիորենտինայի» լավագույն ռմբարկուն էր՝ բոլոր մրցաշարերում 44 խաղում խփելով 25 գոլ։