«Լիվերպուլի» հարձակվողական աստղ Մոհամեդ Սալահը կիսվել է իր կարծիքով այն մասին, թե որ ակումբն է ֆավորիտը Պրեմիեր Լիգայի նոր մրցաշրջանում։
««Արսենալը» Պրեմիեր լիգայի ֆավորիտն է։ Այս խաղացողները երկար ժամանակ միասին են խաղում։ «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին» ավելի շատ փոփոխություններ ունեցան կազմում, մեզ համար ավելի դժվար կլինի։ Հետևաբար, «Արսենալն» այս մրցաշրջանում ամենաշատ հնարավորություններն ունի»,- եգիպտոսցի հարձակվողի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։