SERIE A. «Միլանն» արտագնա խաղում հաղթեց «Լեչչեին» 🎥

Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանի երկրորդ տուրում «Միլանը» արտագնա խաղում վստահ հաղթանակ տարավ՝ 2:0 հաշվով պարտության մատնելով «Լեչեին»: Խաղը կայացավ Լեչեում և աչքի ընկավ հյուրերի՝ վերջին րոպեներին դրսևորած վճռականությամբ։

Առաջին կեսում դարպասները չբացվեցին, սակայն ընդմիջումից հետո «Միլանը» սկսեց առավելություն ունենալ։ 66-րդ րոպեին Ռուբեն Լոֆթուս-Չիկը գրավեց դաշտի տերերի դարպասը՝ հաջող օգտագործելով Լուկա Մոդրիչի ճշգրիտ փոխանցումը։ Սա խորվաթ վետերանի առաջին արդյունավետ գործողությունն էր միլանցիների կազմում։ Իսկ խաղավարտին՝ 86-րդ րոպեին, Քրիստիան Պուլիշիչը երկրորդ գնդակն ուղարկեց դարպասը՝ վերջնականապես ապահովելով «Միլանի» հաղթանակը։

Երկու տուրից հետո «Միլանը» ունի 3 միավոր, մինչդեռ «Լեչեն» շարունակում է մնալ մեկ միավորով։

Standings provided by Sofascore