Մաթեուս Կունյան վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մաթեուս Կունյան վնասվածք ստացավ Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի «Բըրնլիի» դեմ խաղում (3-2)։

Հանդիպման 30-րդ րոպեին բրազիլացին վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել խաղը։ Մարզչական անձնակազմը ստիպված եղավ փոխարինում կատարել՝ դաշտ դուրս բերելով Յոզուա Զիրկզեին։

Հիշեցնենք, որ Կունյան այս ամռանը «Վուլվերհեմփթոնից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 74.2 միլիոն եվրո։