«Միլանի» մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատասխանել է հարձակվող Քրիստոֆեր Նկունկուի մասին հարցին, որը շուտով կմիանա թիմին: «Ռոսոներիները» համաձայնության են եկել «Չելսիի» հետ ֆրանսիացու տրանսֆերի շուրջ. գործարքը կարժենա 37 միլիոն եվրո գումարած 5 միլիոն բոնուս:
Իտալական գրանդի մարզիչը խոստովանել է, որ դեռ չգիտի, թե ինչ դեր կվստահի աստղային նորեկին:
«Չգիտեմ, թե ինչպես կօգտագործեմ Նկունկուին, բայց նա անկասկած մեծ հմտություններ ունի: Մենք բավականաչափ տաղանդավոր խաղացողներ ունենք հարձակման գծում. կարևոր է հավասարակշռություն գտնել», – ասել է Ալեգրին Sky Sport-ին տված հարցազրույցում: Ուրբաթ օրը «Միլանը» հաղթանակ տարավ «Լեչչեի» նկատմամբ Սերիա Ա-ի երկրորդ տուրի արտագնա խաղում (2:0):