«Մանչեսթեր Սիթիի» եզրային հարձակվող Ռայան Շերկին չի կարողանա օգնել թիմին Պրեմիեր լիգայի «Բրայթոնի» դեմ առաջիկա խաղում։ Այս մասին հայտնել է լրագրող Լոիկ Տանզին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆրանսիացին բաց կթողնի հաջորդ խաղը ազդրի վնասվածքի պատճառով։ «Մանչեսթեր Սիթին» Շերկիին ձեռք է բերել «Լիոնից» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է երկու խաղի և խփել մեկ գոլ։ «Բրայթոնի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև երրորդ փուլի խաղը կկայանա օգոստոսի 31-ին, Երևանի ժամանակով ժամը 17:00-ին։