«Լայպցիգի» կենտրոնական հարձակվող Լուի Օփենդան կարող է շարունակել իր կարիերան Ա Սերիայում։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ թուրինյան ակումբը երկխոսություն է սկսել գերմանական ակումբի ղեկավարության հետ։ Հայտնի է, որ «Լայպցիգը» պատրաստ է բաց թողնել բելգիացուն ոչ պակաս, քան 40 միլիոն եվրոյի դիմաց։
Անցյալ մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը մասնակցել է 45 հանդիպման, խփել 13 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լայպցիգի» հետ լրանում է երեք տարի հետո։